Ախալքալաքում, 7 տարեկան երեխա է ընկել Աղմաշենեբելի փողոցի բազմահարկ շենքերից մեկի 5-րդ հարկից: Երեխան այս պահին գտնվում է Ախալքալակի հիվանդանոցի վերակենդանացման բաժնում: Նախնական տեղեկությունների համաձայն երեխայի գիտակցությունը տեղն է, ջարդվել է նրա հիպ ոսկորները:

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, որը հնարավոր եղավ ճշտել տարբեր մարդկանցից, 7 տարեկան երեխան տանը միայնակ է եղել: Մայրն աշխատում է Ախալքալաքի վարսավիրանոցներից մեկում և այդ ժամանակ աշխատանքի է եղել: Երեխան խաղացել է պատշգամբում և այդտեղից վայր է ընկել: Բակում խաղացող երեխաները պատմում են, որ երեխան ընկել է ուղիղ ոտքերին: Երեխան և նրա մայրը տեղացի չեն և վարձով են ապրում: Հարևանները տեղեկություն չունեն այս ընտանիքի մասին և չցանկացան խոսել պատահածի մասին:

Կոտրվել է երեխայի ստորին վերջույթների հիփ ոսկորները: Այս պահին երեխան հետազոտություն է անցնում՝ պարզելու, թե ինչ վնասվածքներ է ստացել, որի հետո բժիշկները որոշում կկայացնեն, արդյո՞ք բժշկական միջամտություն է անհրաժեշտություն կա: