Ախալքալաքի մունիցիպալիտետում զբոսաշրջային ենթակառուցվածքները և համապատասխան ծառայությունները զարգացած չեն։ Ջավախք այցելող զբոսաշրջիկները հիմնականում անցումով են լինում։ Չնայած տարբեր զբոսաշրջային ուղղությունների զարգացման ներուժին և տեղական իշխանությունների զարգացման ծրագիր ստեղծելու փորձերին, իրավիճակի ակնհայտ փոփոխություններ դեպի լավը դեռևս չեն նկատվում։ Jnews-ը փորձեց պարզել, թե ինչպես է հնարավոր զարգացնել զբոսաշրջությունը Ջավախքում։
Տարեցտարի Ջավախքում զբոսաշրջիկներն ավելի ու ավելի են շատանում, նրանց կարելի է հանդիպել փողոցներում, խանութներում և շուկայում։ Սակայն, պատճառն այն չէ, որ զբոսաշրջությունը տեղում է զարգանում, այլ այն, որ այն զարգանում է հարևան շրջաններում կամ հարևան երկրներում։ Զբոսաշրջիկները 1-2 օրից ավելի չեն մնում, քանի որ այստեղով անցնում են։ Այն, որ Ջավախքը զբոսաշրջիկների համար նպատակակետ չէ, ունի իր պատճառները՝ ենթակառուցվածքների, զբոսաշրջային ծառայությունների, սրճարանների, ռեստորանների, հասարակական տրանսպորտի բացակայությունը, և առհասարակ, Ջավախքում զբոսաշրջիկների համար քիչ ակտիվություններ կան:
Ախալքալաքի բիզնես կենտրոնի տնօրեն Մախարե Մացուկատովը կարծում է, որ Ախալքալաքն ավելի մեծ ներուժ ունի զբոսաշրջության զարգացման համար, քան Ախալցիխեն։
«Մենք ամեն ինչ ունենք զբոսաշրջության զարգացման համար, պարզապես մեզ մոտ չեն կարող, չեն սովորել այդ ամենը գեղեցիկ մատուցել, չգիտեն ինչպես օգտագործել իրենց զբոսաշրջային ռեսուրսը: Պետք է մանրամասն գրել տուրիստական երթուղիները, ստեղծել զբոսաշրջային ենթակառուցվածքներ: Պետությունը ևս պետք է ունենա իր ներդրումը զբոսաշրջության զարգացման գործում, մարդկանց ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրի զբոսաշրջության զարգացման համար»,- ասում է Մախարե Մացուկատովը։
2023 թվականին USAID-ի կողմից ֆինանսավորվող PMCG կազմակերպությունը UNA Georgia ծրագրի շրջանակներում ուսումնասիրել է մունիցիպալիտետների ռազմավարությունը, հարցազրույցներ է անցկացրել և եկել այն եզրակացության, որ Սամցխե-Ջավախքում, այդ թվում՝ Ջավախքում, մեծ ներուժ կա զբոսաշրջության երեք ուղղությունների զարգացման համար.
Այս երեք կատեգորիաները ընտրվել են ելնելով լանդշաֆտից, բուսական և կենդանական աշխարհից, արգելոցներից և բնության կողմից շնորհված տեղանքներից: Ջավախքում կարելի է զարգացնել ինչպես ամառային, այնպես էլ ձմեռային զբոսաշրջությունը։
Զբոսաշրջիկներին Ախալքալաքում ավելի երկար ժամանակով պահելու համար անհրաժեշտ է ստեղծել զբոսաշրջային ծառայություններ, զարգացնել ենթակառուցվածքները, այդ թվում՝ ժամանցային, ստեղծել մունիցիպալիտետի տուրիստական քարտեզ և այնտեղ ներառել մունիցիպալիտետի նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության բոլոր հուշարձանները։
Հարկ է Նշել, որ շրջանի մշակութային ժառանգությունը դեռ չի ուսումնասիրվել, և տարբեր պատմական հուշարձաններ մշակութային ժառանգության հուշարձաններ ճանաչվել են տարբեր տարիների, սակայն ոչ համակարգված։ Այժմ Վրաստանի մշակույթի և տուրիստական ռեսուրսների հետազոտական կենտրոնը իրականացնում է «Պատմական մեսխերի մշակութային հուշարձանների նկարագրությունը» եռամյա նախագիծը, որի շրջանակներում յուրաքանչյուր գյուղում հուշարձանները գրանցվում և նկարագրվում են։ Գրանցվում է նաև այն, ինչ տեղի բնակիչներն անվանում են մատուռ, աղոթատուն, նորակառույց եկեղեցիներն ու այն ամենը, ինչ կապված է ժողովրդի մշակույթի և հավատքի հետ։ Անցյալ տարի աշխատանքներ տարվել են Ասպինձայում, Ախալցիխեում և Ադիգենում, այս տարի Ախալքալաքում և Նինոծմինդայում, իսկ հաջորդ տարի կսկսեն ուսումնասիրել Բորժոմիի մշակութային հուշարձանները։ Սա կարող է լավ հիմք ծառայել տուրիստական քարտեզ ստեղծելու գործում:
Որոշ զբոսաշրջային ուղղություններ Ախալքալաքում ընդհանրապես զարգացած չեն, դրանք են՝ թանգարանները, ձեռագործ աշխատանքները զբոսաշրջիկների համար, ժողովրդական արհեստները, բանահյուսությունը, լեգենդները։
Զբոսաշրջությունը զարգացնելու հիմք ունենալու համար, ինչպես նշում են այս ոլորտի մասնագետները, անհրաժեշտ է նաև վերապատրաստել զբոսավարների։
Ով է պատասխանատու Ջավախքում զբոսաշրջության զարգացման համար։ Ճիշտ է, զբոսաշրջության զարգացումը պետության կամքն է, և առանց դրա այն չի կարող զարգանալ, սակայն շրջանը զբոսաշրջիկներին գրավիչ դարձնելու համար պետք է աշխատեն և՛ տեղական իշխանությունները, և՛ հասարակական կազմակերպությունները, որպեսզի տեղի բնակչությունը կարողանա նպաստել այդ զարգացմանը և դրանից ստանա ֆինանսական օգուտ։
ეს მასალა შექმნილია ევროკავშირის (EU) ფინანსური მხარდაჭერით. მის შინაარსზე პასუხისმგებელია ააიპ “ღია საზღვრები” და შესაძლოა, რომ იგი არ გამოხატავდეს ევროკავშირის შეხედულებებს.
Այս նյութը պատրաստվել է Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսական աջակցությամբ։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է շահույթ չհետապնդող «Բաց սահմաններ» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
მასალა შექმნილია პროექტის „სამოქალაქო საზოგადოების გაძლიერება სოციალურ, ეკონომიკურ და პოლიტიკურ ცხოვრებაში თანაბარი და სრულყოფილი მონაწილეობისთვის“ ფარგლებში, განმახორციელებელი HEKS\EPER Georgia-ს მიერ რეგიონალურ პარტნიორ ორგანიზაციებთან, სამოქალაქო ინტეგრაციის ფონდი (CIF) – ქვემო ქართლი, სამოქალაქო საზოგადოების ფორმირების ხელშემწყობი ცენტრი (SCCSF) – სამცხე-ჯავახეთი, თანამშრომლობით.
Նյութը ստեղծվել է «Քաղաքացիական հասարակության հզորացում սոցիալական, տնտեսական և քաղաքական կյանքում հավասար և լիարժեք մասնակցության համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է HEKS-EPER Georgia-ի կողմից, տարածաշրջանային գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ՝ Քվեմո Քարթլիում «Քաղաքացիական ինտեգրման հիմնադրամ»-ի (CIF) և Սամցխե-Ջավախեթիում «Քաղաքացիական հասարակության ձևավորման կենտրոն»-ի (SCCCF)։