Դեռ մեկ շաբաթ չկա, որ Ախալքալաքի Խաս Բախչա այգին զարդարում են գեղեցիկ ծաղկամաններով ծաղիկները, սակայն նորատունկ ծաղիկների գողության երկրոդ դեպքն է արձանագրվել: Սպասարկման կենտրոնը պատրաստվում է այգում տեսախցիկներ տեղադրել, որպեզսի ծաղիկները չգողանան:

caxiknerrr

Հունիսի 6-ին այգում տեղադրվել է անսովոր դիզայնով՝ ծառի կոճղերի մեջ երբներանգ ծաղիկներ: Այս կարճ ժամանակահատվածում ծաղիկների գողության երկրոդ դեպքն է արձանագրվել:

«Սա երկրոդ դեպքն է, որ մեր քաղաքի բնակիչները ծաղիկները գողանում են, մի դեպքը ես՝ ինքս հայտնաբերել եմ, բնակիչներից մեկը հանել տարել էր, ճիշտ է հետ վերադարձրեց, բայց արդեն ծաղիկը փչացած էր: Այսօր ինքերդ տեսաք նորից տարել են, 5-6 ծաղիկ արմատով նորից չկա: Ես չգիտեմ խնդրեմ, թե վատ խոսքեր ասեմ: Գեղեցկություն է, որը մենք չարչարանքով ենք սարքել, երբ տեղադրեցինք շատ ողջունելի էր, երիտասարդները հավաքվեցին սկսեցին նկարվել, լավ զգացինք, որ մեր աշխատանքը գնահատվեց բնակչության կողմից: Հիմա ինչո՞ւ են այսպես անում», – ասաց Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչանը:

caxikner

Վերջինս բնակիչներին հորդորում և խնդրում է՝ հոգատար վերաբերմունք ցուցաբերել ծաղիկների նկատմամբ: Միաժամանակ հավելում, որ Սասարկման կենտրոնը պատրաստվում է տեսախցիկներ տեղադրել Խաս Բախչա այգում, որպեսզի վերահսկի այգու տարածքը:

«Խնդրում եմ հոգատար վերաբերմունք, եթե տեսնում են, որ չորանում է՝ ջրեն, ոչ թե գողանան: Ես նաև պատրաստվում եմ, որ մեր ունեցած հնարավորություններով այգում տեսախցիկներ տեղադրել, որ ամեն ինչ ֆիքսենք: Բացի ծաղիկներից, մենք արդեն 3-4-րդ դեպքը ունենք, որ մեր տեղադրած լույսերը ջարդում են»,- ավելացրեց Արմեն Բիչախչյանը:

caxiik