Սուրբ Ստեփանոս եկեղեցու վերականգնումը Կորխ գյուղում դառնում է ավելի խնդրահարույց: Բնակիչները վստահ են գործի դրական արդյունքի վրա, իսկ Գործակալության ներկայացուցիչները խոսում են քրեական գործի մասին:
Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության ներկայացուցչի խոսքերով, որի մասին տեղեկացրեց Կորխի լիազորը, 10 օր հետո գյուղացիները կստանան պատասխան, որը, հավանաբար, դրական կլինի:
«Աշխատանքներն առայժմ կասեցված են: Գործակալության ներկայացուցիչները մեզ ասացին, որ 10 օրվա ընթացքում հարցը կլուծվի դրական: Նրանք մեր խնդրանքը փոխանցեցին հանձնաժողովին, որի նիստերը կայանում է ամսվա մեջ 2 անգամ, ուստի, ըստ նրանց, ուշացում տեղի ունեցավ, բայց գործը կստանա հարյուր տոկոս դրական արդյունք: Այդ մասին հայտարարվեց դատավարության օրը, նիստից հետո, երբ նրանք հանդիպեցին քաղաքապետարանի մոտ հավաքված գյուղացիների հետ»:
Նա նաեւ նշեց, որ անկախ դրանից, առանց թույլտվության աշխատանքների իրականացման համար վարչական տուգանքը 5000 լարիի չափով պահպանվում է: Այս հարցի վերաբերյալ դատավարությունը կկայանա հունիսի 13-ին:
Ավելի վաղ, Կորխի բնակիչները հավաքական նամակ էին հղել Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության գործակալությանը: Նրանք պետք է 25 օրվա ընթացքում պատասխան ստանային, սակայն այդ ժամկետից ավելի շուտ սկսել էին վերականգնել արդեն փլվող պատը:
Կորխ գյուղի եկեղեցին՝ մշակութային ժառանգության հուշարձան
Կորխ գյուղի եկեղեցու խնդրահարույց վերականգնումը
Գործակալությունը լրացուցիչ միջոցներ կձեռնարկի Կորխի շինարարության դեմ
Դատարանը քննում է «Կորխի եկեղեցու վերականգնման» գործը
Այնուամենայնիվ, Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության գործակալության մամուլի ծառայության ներկայացուցիչ Բեքա Բարամիձեի խոսքով, այս հարցով քրեական գործ կհարուցվի:
«Այս գործի առնչությամբ խոսակցությունը քրեական հետապնդման մասով է լինելու, քանի որ մենք բազմիցս զգուշացրել էինք տարվող աշխատանքների անօրինականության մասին, բայց նրանք ոչ մի կերպ չէին դադարում: Արդյունքում, այս եկեղեցու ողջ մշակույթն արդեն ավիրվել է: Կա հիմնավոր պատճառ` քրեական գործ հարուցելու համար: Մեր ծառայության մոնիթորինգի ընթացքում արձանագրվել է աշխատանքների շարունակականություն, իսկ վարչական արձանագրություն գրելուց հետո մենք ունեինք տեսանյութեր, որոնք նկարահանվել էին տեղական լրատվական գործակալությունների կողմից, որ վերջին օրերին աշխատանքներ իրականացվել են», – նշեց նա:
Մամուլի ծառայության ներկայացուցչի խոսքով, նա տեղյակ չէ այն տեղեկատվության մասին, ըստ որի, 10 օր հետո բնակիչները կստանան դրական պատասխան:
«Նրանք պետք է դադարեցնեին բոլոր աշխատանքները, բացառությամբ հիմքային աշխատանքների, նրանք պետք է միայն ամրապնդեին հիմքը և ուրիշ ոչ մի աշխատանք: Միեւնույն ժամանակ, ծրագիրը պետք է համաձայնեցված լիներ Գործակալության հետ», – նշեց նա: