Այսօր, մայիսի 30-ին, Սամցխե-Ջավախքի պետական համալսարանում, գյուղական շրջանների զարգացման ասոցիացիան (RDFG) Վրաստանի ապագայի համար, ուսանողներին ներկայացրեց USAID Zrda Activity համատեղ ծրագիրը՝ երիտասարդության շրջանում ձեռներեցության ամրապնդման համար:
USAID Zrda Activity ծրագրի այս բաղադրիչի նպատակն է գյուղի երիտասարդների շրջանում ամրապնդել ձեռներերցությունը:
Ծրագրի շնորհանդեսի ընթացքում, ծրագրի եւ ծրագրի ընթացում կատարվելիք ակտիվությունների մասին ներկայացրեց RDFG-ի երիտասարդական ուղղության ղեկավար Ռեւազ Չավելիձեն: Դրանից հետո հանդիպումը շարունակվեց հարց-պատասխան ձեւաչափով:
Այս բաղադրիչի շրջանակներում կանցկացվեն թրեյնինգներ ձեռնարկատիրական հմտությունների զարգացման համար: Ընդհանուր առմամբ, նախագծում կներգրավվի 500 երիտասարդ (18-29 տարեկան), որոնք բնակվում են 9 նպատակային մունիցիպալիտետներում (Զուգդիդի, Բորժոմի, Ասպինձա, Ադիգենի, Նինոծմինդա, Մառնեուլի, Բոլնիսի, Կասպի եւ Գորի): Վերապատրաստման դասընթացները կանցկացվեն ձեռնարկատերերի վերապատրաստման ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման ուղեցույցների հիման վրա (UNIDO) եւ կիրականացվեն միաժամանակ 9 մունիցիպալիտետներում:
Յուրաքանչյուր փուլում, վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար, յուրաքանչյուր մունիցիպալիտետից կհրավիրվեն առավելագույնը 25 հոգի: Դրանից հետո ծրագրի մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց բիզնես գաղափարները՝ գյուղատնտեսության, տուրիզմի, նորարարության/տեխնոլոգիաների և ստեղծագործական ոլորտի վերաբերյալ:
Երկրորդ փուլում, տեղում դասընթացների ավարտից հետո, 15 ձեռնարկատիրական գաղափարների հեղինակները կամ հեղինակների խումբը (առավելագույնը 3 հոգի) կհրավիրվեն Թբիլիսիի ուսումնական ճամբար, որտեղ նրանք հնարավորություն կունենան հաճախելու ինտենսիվ դասընթացներին և կաշխատեն իրենց բիզնես գաղափարները 6-7 օրվա ընթացքում կյանքի կոչելու վրա: Ուսումնական ճամբարի ավարտին ժյուրին կներկայացնի 3 հաղթող բիզնես-նախագծեր, որոնք կպարգևատրվեն դրամաշնորհներով.
• 10 000 լարի
• 8 000 լարի
• 6 000 լարի
Ծրագիրն աջակցվել է Enterprise Georgia, Creative Georgia, Վրաստանի նորարարության և տեխնոլոգիաների գործակալության, Ազգային զբոսաշրջության վարչության, Գյուղատնտեսական ծրագրերի կառավարման գործակալության, Crystal հիմնադրամի, Վրաստանի Ազգային բանկի և այլնի կողմից:
Ծրագիրը կիրականացվի 3 փուլով` I և II փուլերը՝ 2019 թ. ամռանը և աշնանը, III փուլը՝ 2020 թ. գարնանը:
Ծրագրի արդյունքում նախատեսվում է, որ գյուղերից առնվազն 500 երիտասարդ կանցնեն ձեռնարկատիրական թրեյնինգներ, և ամենակարևորը, կստեղծվի առնվազն 5 նոր ձեռնարկատիրություն և աշխատանքի կտեղավորվի առնվազն 25 մարդ: