Ախալքալաքը պատրաստվում է Վրաստանի Անկախության օրվա լայնամասշտաբ տոնակատարությանը` մայիսի 26-ին: Քաղաքում անսովոր աշխուժություն է: Կազմակերպիչները Ախալքալաքի եւ Նինոծմինդայի բնակիչներին կոչ են անում վաղը ժամը 15: 00-ին գալ քաղաքի կենտրոն, քանի որ այնտեղ հետաքրքիր և զվարճալի բազմազան միջոցառումներ կլինեն բոլորի համար:

Մայիսի 26-ին, Ախալքալաքում, վարչապետի նախաձեռնությամբ կկազմակերպվի Անկախության օրվան նվիրված լայնածավալ տոնակատարություն:

Հաշտեցման եւ քաղաքացիական հավասարության նախարարության քաղաքացիական ինտեգրման վարչությունը պատրաստել է միջոցառումների ցանկը, որը տեղի կունենա վաղը քաղաքում: Դրանք կսկսվեն ժամը 15: 00-ին:

Ըստ Հաշտեցման եւ քաղաքացիական հավասարության պետնախարարի գրասենյակի Սամցխե-Ջավախքի ներկայացուցիչ Արտյուշ Մելքոնյանի, միջոցառումները նախատեսված են բոլոր տարիքի եւ նախասիրությունների համար:

«Միջոցառումները կլինեն թե՝ երեխաների, և թե մեծահասակների համար: Ներկա կլինեն հայտնի խմբեր եւ տեղի համույթները», – ասաց Արտյուշ Մելքոնյանը:

Ներկայացնում ենք միջոցառումների ցանկը.

Գլխավոր բեմ. 15:30 տեղական համույթներ

17:10 Վրաստանի օրհներգը եւ Մարթվա համույթը եւ Սոֆիա Խանչալիանին
19:00 խումբ «Ֆորտե»
19:30 խումբ «Ֆլեշ»
20:00 խումբ «Էգարի»

Փոքր բեմ .
15:00 բալետային ներկայացում
15:30 բալետային ներկայացում
10:00 բալետային ներկայացում

Ճանաչողական եւ ժամանցային ծրագիր.
14:30-21:00 «Կանայք քաղաքականությունում» եւ «Հին եւ նոր կենսագրություններ» ցուցահանդեսները
14:30-21:00 ռազմական տեխնիկայի ցուցադրություն
14:30-18:00 տեղական եւ վրացական խոհարարական մաստերկլաս
15:00-19:00 տեղական արտադրանքի
ցուցահանդես-վաճառք

18:00-19:00 սպորտային միջոցառումներ
14:30-19:00 զվարճանքի ծրագրեր երեխաների համար

Շուշան Շիրինյան