Մայիսի 15-ին Թբիլիսիում Ստեփանե Մղեբրիշվիլու համերգով, մեծ հանդիսավորությամբ բացվեց Վասո Գոձիաշվիլու անվան այգին:
Թբիլիսի նախկին Կարմիր այգին վերականգնվել է և վերանվանվել է Վասո Գոձիաշվիլու անունով: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն: Իսկ համերգի հատուկ հյուրն էր Նանա Բրեգվաձեն:
Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվությամբ, այգու վերականգման ու բարելավման աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է մոտ 2,5 միլիոն լարի։
Այգու տարածքում կառուցվել է երկու մանկական խաղահրապարակ, պիկնիկային տարածքներ, տախտակամածային արահետներով առանձնացված հանգստյան գոտիներ, զորավարժությունների գոտի, ցուցահանդեսային բաց տարածք, փակ տարածք՝ կրթա-մշակութային միջոցառումների տեղակայման համար։
Ամբողջությամբ փոխվել է այգու կահույքը և ավելացել են առանձին աղբարկղեր, ինչպես նաև տեղակայվել է կենդանիների համար հատուկ զբոսավայր, ոռոգման համակարգ և լուսավորություն։ Այգին խոտածածկ է և այստեղ տնկված են տարատեսակ թփեր ու ծառեր։ Այգին շրջապատված է մոտավորապես 7 մետրանոց հեծանվային ուղով։
Նորաբաց այգում անցկացվեց նաև երեխաների համար նախատեսված միջոցառումներ։
Ռիմա Մառանգոզյան