Հասարակություն 15 Մայիսի, 2019 • Ախալքալաքում Եվրոպայի օրը կնշվի վաղը

Վաղը, մայիսի 16-ին, Ախալքալաքում կանցկացվեն Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներ:

Միջոցառումները կսկսվեն վաղը, ժամը 14:00-ին, Խաս Բախչա քաղաքային այգում: Ախալքալաքում կանցկացվեն մշակութային, սպորտային և այլ ժամանցային միջոցառումներ: Բացի այդ, կազմակերպիչները բոլորին հրավիրում են իրենց հեծանիվներով մասնակցելու հեծանվային մարաթոնին:

Վրաստանում Եվրոպայի օրերը նշվում է 7-րդ անգամ: Ամբողջ Վրաստանում անցկացվում է մինչև 80 միջոցառում:

Ախալքալաքում տեղի ունեցող միջոցառումները կազմակերպվում են Վրաստանի արտաքին գործերի նախարարության և Սամցխե-Ջավախքում ՆԱՏՕ-ի և Եվրամիության կենտրոնի կողմից:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝