Մանկապարտեզների միավորման տնօրենի պաշտոնում նոր տնօրեն է նշանակվել Ախալքալաքի մունիցիպալիտետի Կանանց սենյակի ղեկավար Անահիտ Ասատուրյանը:
Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի խոսքով, քաղաքապետարանը ստիպված է եղել արագացնել նշանակումը, քանի որ կազմակերպությունը մի քանի օր մնացել էր առանց ղեկավարի, ինչը կարող էր առաջացնել աշխատանքում խափանումներ: Այս առնչությամբ, պաշտոնի փոխարինման համար մրցույթ չէր հայտարարվել:
«Հնարավոր է նշանակման երկու տարբերակ: Երբ ես տեսնում եմ, որ անհրաժեշտ է շտապողականություն, ես կարող եմ աշխատակցին նշանակել առանց մրցույթի: Առավել ևս, Անահիտը մեզ հետ աշխատել է, եւ մենք լավ ծանոթ ենք նրան: Նա ազատվել է նախկին՝ գենդերային հարցերով մասնագետի պաշտոնից», – նշեց քաղաքապետը:
Հիշեցնենք, որ Մանկապարտեզների միավորման նախկին տնօրեն Զարուհի Բարբարյանը մի քանի օր առաջ պաշտոնանկ էր եղել:
Մանկապարտեզների միավորումը Ախալքալաքի մունիցիպալիտետի վարչակազմում 2016 թվականի հունիսին ձևավորվել է որպես առանձին իրավաբանական անձ, որի արդյունքում յուրաքանչյուր մանկապարտեզի ղեկավարություն եւ հաշվապահություն փոխարինվել է ընդհանուրի: