Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը տեսագրություն է տարածել, որտեղ, ինչպես հայտարարում են ՊԱԾ-ում, հաստատվում է Մալխազ Մաչալիկաշվիլու կողմից ահաբեկչական գործողության կազմակերպումը: Իր հերթին Մաչալիկաշվիլին հայտարարել է, որ տարածված ձայնագրությունը կեղծ է:

Ինչպես Պետական անվտանգության ծառայությունը հայտարարում է, բացահայտվել է Պանկիսիի հատուկ գործողությունների հետևանքով մահացած Թեմիրլան Մաչալիկաշվիլու հոր՝ Մալխազ Մաչալիկաշվիլու մտադրությունն՝ ահաբեկչական հարձակում կատարելու Սոսո Գոգիաշվիլու և նրա ընտանիքի հանդեպ։

ՊԱԾ-ի տեղեկանքով, ահաբեկչությունը պլանավորվում էր Դեդոփլիսծղարո շրջանի վերին Մաչխան գյուղում, պետական անվտանգության ծառայության ղեկավարի նախկին առաջին տեղակալ Իոսեբ Գեգիաշվիլու հոր գերեզմանատանը, Գոգիաշվիլու և նրան ուղեկցող անձանց այցելության ժամանակ, որին կհաջորդեր նրանց և այլ քաղաքացիների մահը։

Մաչալիկաշվիլիների ընտանիքը կարծում և մշտապես կարևորում է, որ հենց Գոգաշվիլին էր 2017 թվականի դեկտեմբերին ղեկավարում հատուկ գործողությունը Պանկիսիի հովտում, որի ժամանակ մահացու վիրավորվեց 19 տարեկան Թեմիրլան Մաչալիկաշվիլին։

machalikashvili

Խորհրդարանի դիմաց, Թեմիրլանի հայրը՝ Մալխազ Մաչալիկաշվիլին հայտարարել է՝ ամեն ինչ անում են, օգտագործում են բոլոր մեթոդները, որ ինձ կործանեն, բայց դա տեղի չի ունենա։

Ինչպես Մալխազ Մաչալիկաշվիլին նշել է, արդեն մի տարուց ավել է, ինչ խորհրդարանի դիմաց է, և պահանջում է որդու սպանության մեղավորների պատիժը։

ՊԱԾ-ի կողմից տարածված ձայնագրությունը կեղծ անվանելով, ասել է, որ նմանատիպ խոսակցություն երբեք չի ունեցել։ Այս հայտարարությունից հետո Մաչալիկաշվիլին լքել է խորհրդարանի շենքի դիմաց վրանի տարածքը, ասելով՝ գնում եմ աղոթելու։

«Հորս ձայնը ճանաչեցի, բայց դա չի նշանակում, որ ձայնագրությունն իրական է», – այս մասին հայտարարել է Մալխազ Մաչալիկաշվիլու դուստրը՝ Նատա Մաչալիկաշվիլին:

Կինը՝ Մեդիկո Մաչալիկաշվիլին ասում է, որ իր ամուսինը «այդքան էլ անուղեղ չէ», որ հեռախոսով զրուցեր ահաբեկչության մասին։ Նրա խոսքով, ՊԱԾ-ի կողմից տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Ռիմա Մառանգոզյան