Մայիսի 2-ին Թբիլիսիի Բարեկամության տանը տեղի ունեցավ Միքայել Թարիվերդիևի մասին պատմող «Տուն Մթածմինդայում» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը:

Սա առաջին ֆիլմը չէ, որը պատմում է հայ մեծերի մասին, ովքեր ծնվել են Թբիլիսիի սրտում։ Խոսե Մաջիներեի հեղինակած հերթական վավերագրական ֆիլմը վերաբերում է այն տանը, որտեղ ծնվել և մեծացել է հայ հռչակավոր երգահան, ֆիլմերի երաժշտության հեղինակ Միքայել Թարիվերդիևը։

«Թարիվերդիևի երաժշտությունը միշտ էր ինձ դուր գալիս, և երբ իմացա, որ Թբիլիսիից է, որոշեցի ֆիլմ նկարահանել հենց այն տան մասին, որտեղ նա է մեծացել», – ասում է ֆիլմի հեղինակ Խոսե Մաջիներեն։

3

Երգահանի կինը, Վերա Թարիվերդիևան, ով այժմ «Միքայել Թարիվերդիև» բարեգործական հիմնադրամի ղեկավարն է Մոսկվայում, հատուկ երեկոյի համար իր ողջույնի խոսքն էր ուղարկել և բանաստեղծությունը Թբիլիսիի մասին, որն ընթերցեց ռուսալեզու բանաստեղծուհի և երգչուհի Անա Գրիգը։

«Այս ֆիլմը ուղարկեցի Թարիվերդիևի կնոջը։ Նա գրեց, որ ֆիլմը դիտելիս արտասվել է»։ Վերա Թարիվերդիևան սկսել է Մոսկվայում՝ Թարիվերդիևի հիմնադրամի շրջանակներում ցուցադրել ֆիլմը։

«Իմ բարեկամ Գուգա Ալավիձեն երիտասարդ Թարիվերդիևի դերում նկարահանվեց։ Գուգան այնքան նման է Միքայելին մանուկ հասակում, որ տան հարևանները հենց տեսան խենթացել էին», – պատմում է Խոսեն։

Երեկոն չավարտվեց միայն ֆիլմի դիտումով։ Երաժշտական տրամադրություն ապահովեցին Անա Գրիգը, Լաշա Լեկիշվիլու հետ միասին կատարելով Բելա Ախմադուլինայի «Իմ փողոցում» երգը, և Իգոր Մալկոն, կատարելով Թարիվերդիևին «Եթե դուք մորաքույր չունեք» հայտնի երգը: Ինչպես նաև Իգեր Մալկոն կատարեց հայտնի «Թբիլիսո» երգը նոր՝ ռուսերեն թարգմանությամբ։

tariverdiev1

Թբիլիսիում ֆիլմի ցուցադրմանը ներկա էին էթնիկ փոքրամասնությունների խորհրդի նախագահ Ռիտա Խիդիրբեգիշվիլին, Բարեկամության տան տնօրեն Նանա Նիկոլաձեն, ֆիլմում նկարահանված ճարտարապետ Գիա Աբազաձեն և այլոք, ովքեր իրենց շնորհակալական խոսքն ասեցին, մեծ հավանություն տալով ֆիլմի գաղափարին և ստեղծմանը։

Միքայել Թարիվերդիևի մասին պատմող «Տուն Մթածմինդայում» վավերագրական ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Ռիմա Մառանգոզյան