Վրաստանի ՆԳՆ-ն Թբիլիսիում և որոշ շրջաններում տեղակայել է շրջված, նախկինում վթարի ենթարկված մեքենաները, որպեսզի հաճախակի հիշեցնի ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահացությունների վիճակագրության մասին:
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը վերլուծություն է ներկայացրել ճանապարհային անվտանգության տեսանկյունից, մինչև 2019 թ. ավարտը գործողությունների ծրագիրը և «Ավելի շատ կյանքերի համար» սոցիալական քարոզարշավը:
Վերլուծության համաձայն՝ միայն 2018 թ.-ին ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով մահացել է 459 մարդ, իսկ վերջին 10 տարիների ընթացքում՝ 6 608 մարդ: Վթարներից տուժել է 85 946 մարդ:
Ներքին գործերի նախարարությունը հաշվետվություն է ներկայացրել տեսախցիկների թարմացման և այլ միջոցառումների մասին, որոնք ձեռնարկվել են դժբախտ պատահարների և մահացածության թվաքանակի նվազեցման համար:
Նախարարության տվյալներով, 2019 թ.-ի վերջին տվյալներով ամբողջ Վրաստանում կգործարկվեն 5000 տեսախցիկներ, այդ թվում 2100 այսպես կոչված խելացի տեսախցիկներ:
Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան նշել է, որ ճանապարհային անվտանգության ապահովման գործընթացում հատկապես կարեւոր է հասարակության ներգրավվածությունն ու նրանց իրազեկումը բարձրացումը:
Հենց դրան է միտված մի քանի օր առաջ սկսված «Ավելի շատ կյանքերի համար» քարոզարշավը: Թբիլիսիում և տարածաշրջաններում ժամանակավոր տեղադրվել են նախկինում վթարի ենթարկված ավտոմեքենաներ, հայտնվել են վահանակներ, և պատրաստվել են համապատասխան տեսահոլովակներ: Ստեղծվել է նաև formore.life վեբ-կայք և Facebook-ի էջ, որտեղ տեղադրվելու են քարոզարշավի մասին բոլոր նորությունները: