Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը, Հակակոռուպցիոն գործակալության և Սննդի ազգային գործակալության հետ համատեղ, խարդախության մեղադրանքով երկու մարդու են ձերբակալել:
Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները տարբեր շրջաններից ձիու և ավանակի միս են գնել, որոնք տրանսպորտով փոխադրել են Թբիլիսիի օբյեկտներից մեկում գտնվող, այսպես կոչված ինքնագործ սպանդանոց: Առանց որևէ գրանցման և սանիտարական չափանիշների պահպանման պայմաններում, ձիու և ավանակի միսը վերամշակվել և վաճառվել է շուկաներում և սննդի տարբեր օբյեկտներում, որպես տավարի միս:
Ըստ գերատեսչության տվյալների, շուկայից և մի քանի օբյեկտներից մեծ քանակությամբ միս է առգրավվել, որն, ըստ փորձագետի եզրակացության, պարունակում է ձիու և էշի ԴՆԹ, իսկ այսպես կոչված սպանդանոցում հայտնաբերել են այդ կենդանիների մնացորդները:
Հետաքննությունը կատարվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի երկրորդ մասով: Հանցանքը նախատեսում է ազատազրկում` 4-ից 7 տարի ժամկետով: