Ախալքալաքցի բռնցքամարտիկները, ծնված 2005-2006 թթ., մասնակցում էին Վրաստանի առաջնությանը։ Նրանք վերադարձել են 2 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալներով: Առաջին տեղը զբաղեցրածները կմասնակցեն Թբիլիսիում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Ապրիլի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում Զեստափոնիում անցկացվեց Վրաստանի բռնցքամարտի առաջնությունը:
Ախալքալաքից առաջնությանը մասնակցում էր 13 բռնցքամարտիկ: Նրանցից առաջին հորիզոնականները զբաղեցրել են՝ Պավլիկ Եղոյանը (80 կգ), Էդգար Սարգսյանը (59 կգ), երկրորդ տեղ՝ Սամվել Ղազարյանը (65 կգ), երրորդ հորիզանական՝ Գոռ Այվազյանը (40 կգ), Հովհաննես Գալստյանը (41 կգ), Արարատ Կուլախսյանը (50 կգ) և Պավել Շահբազյանը (53 կգ):
«Մեր մարզիկները հավուր պատշաճի հանդես եկան: Ընդհանուր հաշվով դա թիմային մեծ հաղթանակն է, քանի որ բռնցքամարտում նման արդյունքների հասնելը շատ դժվար է: Տղաները շատ էին աշխատել, նման արդյունքների հասնելու համար», – ասում է մարզիչ Գագիկ Էլիզբարյանը:
Մարզիկների մեծամասնության համար սա նրանց առաջին լուրջ մրցակցությունն էր, բայց դա նրանց չխանգարեց գրավել մրցանակային տեղեր:
Բրատիսլավ Իգիթխանյան