Վրաց-ռուսական սահմանին, «Կազբեգի-Վերին Լարս» անցակետ տանող ճանապարհին առատ ձյան պատճառով սահմանափակումներ են գործում: Այս մասին ասվում է Վրաստանի Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության հայտարարության մեջ:
Մասնավորապես, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու Կոբի-Գուդաուրի հատվածում երթևեկությունն արգելվում է կցորդավոր և կիսակցորդավոր մեքենաների համար:
Տրանսպորտի այլ տեսակների համար երթևեկությունն ազատ է, սակայն ավտոմեքենաները պետք է շարժվեն առանց կանգառման և միայն ավալանշային պաշտպանողական թունելներով:
Երթևեկի համակարգմամբ և սահմանված ռեժիմի պահպանմամբ զբաղվում է պարեկային ոստիկանությունը: