Վրաստանի Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) հակակոռուպցիոն գործակալությունը Ախալցիխեի մունիցիպալիտետի նախկին պաշտոնյաներին մեղադրում է անփութության մեջ, – ասվում է գերատեսչության կայքէջում տեղադրված հաղորդագրությունում:
Այս գործով ձերբակալվել է Վրաստանի շարքային քաղաքացի Օթար Կ.-ն, իսկ քրեական պատասխանատվության են ենթարկվել՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց տիրապետությունում գտնվող հողերի սեփականության իրավունքը ճանաչող մունիցիպալ հանձնաժողովի անդամները:
Նրանց թվում են նաև՝ հանձնաժողովի նախկին նախագահ, Ախալցիխեի նախկին փոխքաղաքապետ Զազա Գելաձեն, Սակրեբուլոյի նախկին պատգամավոր (շրջանային խորհուրդ) Սամվել Հովեյանը, ինչպես նաև հարկային հարցերով քաղաքապետարանի ավագ մասնագետ Լելա Մ.-ն և գույքային կառավարման գործակալության նախկին աշխատակից Մամուկա Պ.-ն:
Հետաքննությունը պարզել է, որ 2015 թ.-ին Օթար Կ.-ն հանձնաժողովին ներկայացվել է կեղծ փաստաթուղթ, որ իբր, 2007 թ.-ին նա տիրապետում էր իր տանը հարակից հողամասը, և խնդրել է այն փոխանցել իր սեփականությանը: Հանձնաժողովի անդամները չեն ուսումնասիրել ներկայացված փաստաթուղթը, նրա իսկությունը, եւ բավարարել են քաղաքացու անօրինական պահանջը:
Արդյունքում, Օթար Կ.-ն գրանցել է պետական սեփականություն հանդիսացող հողամասը, որպես իր սեփականություն:
Հետաքննությունն է ընթանում «խարդախություն» հոդվածով, որը նախատեսում է ազատազրկում՝ 4-ից 7 տարի ժամկետով և «պաշտոնեական անփութություն» հոդվածով, որի համար անձը կարող է ազատազրկվել մինչև երեք տարի ժամկետով: