Ախալքալաքում անօթևան մարդկանց բնակարանավարձի համար ամսեական առավելագույնը 200 լարի կհատկացվի:
Ախալքալաքի քաղաքապետարանի Սոցիալական ծառայության փոփոխված ծրագրում նոր կետ է ավելացել, որը նախատեսում է անտուն մարդկանց բնակարանավարձի գումար հատկացնել:
«Սա նախատեսված է այն մարդկանց համար, որոնք ապրում են ոչ մարդկային պայմաններում, կամ այն վայրերում, որոնք նախատեսված չեն որպես բնակտարածք: Փաստացի հայտնվել են բաց երկնքի տակ», – ասաց Ախալքալաքի Սոցիալական ծառայության ղեկավար Կլիմենտ Չթչյանը:
Քաղաքապետարանի տվյալներով Ախալքալաքում մեկ անօթևան ունենք:
Խաչոն մշտական բնակության վայր չունի
Խաչոն Ախալքալաքում է, շտապ խնամակալ է պետք
Սոցիալական պաշտպանվածությունն Ախալքալաքում
Սոցիալական ծառայության փոփոխված ծրագրում ևս մեկ նոր կետ է ավելացել՝ տնային պայմաններում հրդեհի հետևանքով առաջացած վնասի փոխհատուցում, անկախ նրանից, թե տվյալ ընտանիքը սոցիալապես ինչպիսի պաշտպանվածություն ունի:
Հավելենք, որ 2018 թվականին Սոցիալական ծառայության տնային-կենցաղային պայմանների բարելավման ծրագրից օգտվել է 34 քաղաքացի, որի համար տեղական բյուջեից ծախսվել է շուրջ 28 000 լարի:
Աղունիկ Այվազյան