Վրաստանում Հայաստանի արդեն նախկին դեսպան Ռուբեն Սադոյանը հրաժեշտի հանդիպումներ ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլիի և ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։

Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել դեսպան Սադոյանի պաշտոնավարման տարիներին հայ-վրացական հարաբերություններում գրանցված առաջընթացին։

Նախարար Դարչիաշվիլին շնորհակալություն է հայտնել հայ դիվանագետին Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում։

Հանդիպման ժամանակ կողմերը զրուցել են երկու երկրների միջև արդյունավետ համագործակցության և դրա զարգացման հեռանկարների մասին։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով օգոստոսի 24-ին Վրաստանում Հայաստանի նոր արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Աշոտ Սմբատյանը:

Ռուբեն Սադոյանն արտակարգ դեսպանորդի պաշտոնից հետ է կանչվել:

Կարդացեք նաև՝

Իրակլի Ղարիբաշվիլին հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի դեսպանի հետ