Վարչապետի մամուլի ծառայությունը պաշտոնական տեղեկատվություն է տարածում Ռուսաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի եւ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի հանդիպման վերաբերյալ:
Այս տեղեկատվության համաձայն, 2019 թ. փետրվարի 27-ին, Պրահայում տեղի է ունեցել վրաց-ռուսական ոչ պաշտոնական երկխոսության շրջանակներում Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի հերթական հանդիպումը:
«Չնայած նրան, որ Պրահայի ձեւաչափը չի նախատեսում անվտանգության հարցերի քննարկումը եւ Վրաստանի բռնազավթված տարածքների հետ կապված հարցերը՝ Զուրաբ Աբաշիձեն, այնուամենայնիվ, ուշադրություն է դարձրել՝ Աբխազիայի եւ Ցխինվալիի տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության և մարդասիրական տեսանկյունից բարդ իրավիճակին: Նա բերել է միջազգային իրավունքի կոպիտ խախտումների, ինչպես նաեւ Վրաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության սկզբունքների անտեսման կոնկրետ օրինակներ:
Ընդգծվել է նաև Ժնեւի միջազգային բանակցությունների կարեւորությունը, որոնք դարձել են Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ անվտանգության եւ հումանիտար իրավիճակների քննարկումների հիմնական ձեւաչափը: Զուրաբ Աբաշիձեն մտահոգություն է հայտնել վերոնշյալ ձեւաչափի առաջընթացի վերաբերյալ:
Պրահայի հանդիպման օրակարգում քննարկված հարցերը նվիրված էին երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերություններին՝ առեւտրին, տրանսպորտին եւ տուրիզմին: Այս համատեքստում քննարկվել են 2018 թվականի արդյունքները եւ ընթացիկ տարվա հեռանկարները: Հաշվի առնելով, որ տվյալ ոլորտներում ներգրավված են բազմաթիվ վրացական ընկերություններ, առաջարկություններ են արվել նրանց շահերը պաշտպանելու եւ խնդիրները լուծելու համար:
Խոսքը վերաբերել է նաեւ Մաքսային վարչարարության հիմնական սկզբունքների վերաբերյալ 2011 թ. համաձայնագրի եւ Վրաստանի եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջեւ սննդամթերային առեւտրի մոնիտորինգի մեխանիզմների իրականացմանը:
Նշվել է, որ համաձայնագրի լիարժեք իրականացման գործընթացում խնդիրները պետք է լուծվեն հանձնաժողովի կողմից ստեղծված աշխատանքային խմբի շրջանակում:
«Մենք նաեւ քննարկեցինք գույքային եւ մարդասիրական հարցերը », – ասվում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Գերատեսչության տեղեկատվության համաձայն, Պրահայում հաջորդ հանդիպման օրը կհստակեցվի ավելի ուշ: