Երեկ, փետրվարի 26-ին լրացել է անտուն շների ապաստարան տեղափոխման համար տենդերի հայտերի ներկայացման վերջնաժամկետը: Այն պատճառով, որ մասնակից չի եղել, մրցույթը չի կայացել:
Տենդերը հայտարարվել էր 21 186 լարիի չափով: Ախալքալաքից փողոցային շների տեղափոխումը սկսվել էր 2017 թվականի աշնանը, որի համար հատկացվել էր 25 423 լարի: Սկզբում տեղափոխվել էր շուրջ 300 շուն, 2018 թվականին գործընթացը շարունակվեց, հայտարարվեց 30 000 լարիի չափով նոր տենդեր: Եվ 2017 թ.-ին և 2018 թ.-ին տենդերը շահել էր անհատ ձեռնարկատեր Մարինա Ջանելիձեն:
Ախալքալաքի քաղաքապետարանից մեզ տեղեկացրեցին, որ տենդերը չի կայացել, քանի որ մասնակիցներ չեն եղել: Տենդերը կհայտարարվի կրկին՝ Կենդանիների բարեկեցության ֆեդերացիայի կողմից առաջարկություններն ստանալուց հետո: