Բիզնես օմբուդսմենի գրասենյակում գտնում են, որ 2019 թ.-ի հիմնական մարտահրավերները մնում են բյուրոկրատիան՝ հանրային հատվածի միջին օղակում, բիզնեսի համապատասխան և համաչափ հնարավորությունները, ինչպես նաև դատավարությունների արդյունավետ լուծման համար ճկուն դատական համակարգի բացակայությունը:
2018 թ.-ին Վրաստանի բիզնես օմբուդսմենի գրասենյակն ուսումնասիրել է գործարարություն վարելու հիմնախնդիրներին առնչվող 316 գործ, տրամադրել՝ 167 միջնորդություն, առաջարկություն և եզրահանգում, որոնց 65%-ը լրիվ կամ մասնակիորեն բաշխվել է իշխանությունների կողմից, – նշվում է գրասենյակի անցյալ տարվա զեկույցում:
Գրասենյակի գործունեության 2018 թ.-ի արդյունքները՝ բիզնես օմբուդսմեն Իրակլի Լեքվիանիձեն ներկայացրել է փետրվարի 26-ին, շնորհանդեսի ժամանակ:
«2018 թվականին, բիզնեսի ներկայացուցիչների հետ անցկացվել է ավելի քան 1000 հանդիպում, որոնց մեծ մասը վերաբերվում է անհատական գործերին: Մինչև 40 հանդիպում կայացել է տարբեր ճյուղային բիզնես-ասոցիացիաների հետ: Մենք երկու անգամ շրջեցել ենք Վրաստանի շրջաններով և բոլոր խոշոր քաղաքներում հանդիպել տեղացի գործարարների հետ: Աշխատել ենք 316 գործերի վրա, որոնցից 65%-ը մասնակի կամ ամբողջությամբ որոշվել է գործարարի օգտին՝ ըստ բիզնես օմբուդսմենի միջնորդությունների և առաջարկությունների», – ասել է Լեքվիանիձեն:
2018 թ.-ին բիզնես օմբուդսմենի գրասենյակում սկսեց գործել էլեկտրոնային պորտալ, որի շնորհիվ ձեռնարկատերերը կապ են հաստատում բիզնես օմբուդսմենի հետ և կարող են հետևել իրենց գործերի ընթացքին և կարգավիճակին: Ըստ գրասենյակի տվյալների, նորարարությունը մշակվել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Շվեյցարիայի տնտեսական հարցերով պետական քարտուղարության (SECO) աջակցությամբ:
Ըստ բիզնես օմբուդսմենի գրասենյակի տվյալների՝ անցած տարի, Թբիլիսիից հետո, ամենաշատ բիզնեսի դիմումներ ստացվել է Աջարիայից: Հենց այդ նպատակով Բաթումիում բացվել էր բիզնես օմբուդսմենի մշտական ներկայացուցչի գրասենյակը:
Վիճակագրության համաձայն, 2018 թ.-ին գործարարները դիմել են բիզնես օմբուդսմենի`Ֆինանսների նախարարության և նրա ստորադասությունում գտնվող կառույցների հետ առաջացած խնդիրների հետ կապված:
Անցած տարի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատեց «Վրաստանի բիզնես օմբուդսմենի մասին» օրենքում փոփոխությունները, որով առաջարկվում էր, որ ապարատը հանդես գա որպես դատավորի ընկեր, ինչը գործարարներին կօգներ ավելի լավ և արդյունավետ լուծել գործարարների դատական գործերն ընդդեմ պետության: Մինչ այդ բիզնես օմբուդսմենը կարող էր հանդես գալ որպես դատավորի ընկեր Սահմանադրական դատարանում, սակայն այս փոփոխությունները հնարավորություն կտան լինել դատարանի ընկեր՝ Քաղաքային, Շրջանային, Վերաքննիչ եւ Գերագույն ատյաններում:
«Մենք սկսել ենք աշխատել դատական համակարգում բիզնեսի շահերը պաշտպանելու համար: Վրաստանի խորհրդարանում նախաձեռնվել է փոփոխություն «Վրաստանի բիզնես օմբուդսմենի մասին» օրենքում, որը մեզ լիազորություն է տալիս՝ ընդհանուր դատարաններում վարչական դատավարույթներին միանալու և մեր առաջարկություններով գործարարության դիրքերն ամրապնդելու», – ընդգծել է Լեքվիանիձեն: