Հունիսի 28-ին, Նինոծմինդայի շախմատի դպրոցում դպրոցականների միջև անցկացվեց շախմատային մրցաշար:
Շախմատային մրցաշարին մասնակցում էին 34 մասնակից: Նրանցից 23-ը ներկայացնում էին Նինոծմինդայի շախմատի դպրոցը, իսկ 11-ը՝ Սաթխա գյուղը: Մրցումներն ընթացան շվեյցարական մեթոդով՝ 5 տուրով: Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները՝ պարգևատրվեցին մեդալնեորվ և նվերներով:
Առաջին տեղը զբաղեցրեց Սերգեյ Սքոյանը, երկրորդ տեղը՝ Արամայիս Սահակյանը, երրորդ տեղը՝ Արշալույս Տոնոյանը:
Ինչպես նաև նվերներ տրվեց մրցաշարի կազմակերպիչ, Շախմատի միջազգային ֆեդերացիայի վարպետ՝ Էլիս Ծառուկյանի կողմից: Նվերներ ստացան Նինոծմինդայի շախմատի դպրոցի շախմատիստներ՝ Տատյանա Վարդանյանը և Արարատ Թումանյանը, իսկ Սաթխա գյուղի շախմատի դպրոցից՝ Արմեն Կակոսյանը, Աշխեն Կակոսյանը և Սուրեն Սանոսյանը:
Նինոծմինդայի Շախմատի դպրոցի մարզիչ Յուրա Կույումչյանի խոսքերով, շախմատը սովորեցնում է ինքնուրույն որոշումներ կայացնել, ինչը շատ կարևոր է:
«Երեխայի մեջ զարգանում է սեփական մտածելակերպի հանդեպ վստահությունը: Իր մտքի քայլերը ճիշտ գնահատելու կարողությունը: Շախմատը երեխային սովորեցնում է ոչ միայն տրամաբանորեն մտածել, այլև ենթադրություններ անել: Ծրագրված, մշտական պարապմունքները և պրակտիկ խաղերը նպաստում են, որ երեխայի մոտ զարգանա այդ որակները: Պետք է նշել, որ հենց նման մրցումներն են վստահություն և խթան հանդիսանում երեխայի խաղային մակարդակը բարձրացնելու»,- ասաց Յուրա Կույումչյանը:
Բորիս Ղարսլյան