Տարեսկզբին գործարկվեց կուտակային կենսաթոշակի նոր համակարգ, որին միացան բոլոր աշխատող անձինք : Ապրիլի 1-ից 40-ից բարձր անձինք կարող են հրաժարվել մասնակցել այս համակարգին: «Կենսաթոշակային գործակալության» տնօրեն Լեւան Սուրգուլաձեի խոսքերով, 40-ից բարձր աշխատող անձինք կունենան երկու ամիս ժամանակ կենսաթոշակային համակարգից դուրս գալու համար: «Աշխատողը, ում 40 տարին լրացել է մինչեւ 2018 թվականի օգոստոսի 6-ը, կարող է ապրիլի 1-ից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ դուրս գալ կենսաթոշակային համակարգից: Դրա համար հարկավոր է համապատասխան դիմումով ուղղակի դիմել կենսաթոշակային գործակալությանը: Ինչ վերաբերում է տարածաշրջաններին, ապա 69 տեղայնքների սոցիալական ծառայության գործակալություններում մենք կունենանք օպերատորներ, ովքեր կօգնեն կենսաթոշակային համակարգից դուրս գալ ցանկացողներին : Հաշվի առնելով, որ այդ միջոցները ներդրվում են երկարաժամկետ ֆինանսական գործերում, մենք պետք է անպայման իմանանք, թե ով է մնում », — ասել է Լեւան Սուրգուլաձեն: Նա պարզաբանել է, որ ընթացակարգը կլինի պարզ եւ, դուրս գալով համակարգից, ցանկության դեպքում, 40 տարեկանից բարձր մարդիկ կարող են կրկին վերադառնալ: Ըստ Սուրգուլաձեի, վերջին երկու շաբաթվա ընթացքում «Կենսաթոշակային գործակալությունը» հաշվապահների համար անցկացրել է 30 թրեյնինգ: |
Տնտեսություն • Թբիլիսի
Կուտակային կենսաթոշակային համակարգից դուրս գալու ընթացակարգը կսկսվի ապրիլի 1-ից
13 Փետրվարի, 2019 • Shushan Shirinyan
Կարդացեք նաև՝
Թբիլիսիում բողոքի ցույցի կազմակերպիչներին մեղադրանք է առաջադրվել
06 Հոկտեմբերի, 2025
Թբիլիսիում շարունակվում են բողոքի ցույցերը
05 Հոկտեմբերի, 2025
Կոբախիձե․ Ոչ ոք անպատիժ չի մնա
05 Հոկտեմբերի, 2025
Թբիլիսիում իրավիճակը սրվում է. ցուցարարները բարիկադներ են կառուցում
04 Հոկտեմբերի, 2025