Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության նախնական գնահատականների համաձայն, 2018 թվականի դեկտեմբերին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի հետ համեմատ՝ ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 5,6 տոկոս: Իսկ 2018 թվականին տնտեսության իրական աճը որոշվել է 4,8 տոկոսով:

Վիճակագրության համաձայն՝ 2018 թ.-ի դեկտեմբերին, նախորդ տարվա սույն ժամանակահատվածի համեմատ՝ աճ է նկատվել վերամշակող արդյունաբերության, շինարարության, հյուրանոցների և ռեստորանների, ինչպես նաև անշարժ գույքի գործառնությունների և սպառողական ծառայությունների ոլորտում:

Ինչ վերաբերում է նվազեցմանը, ապա այն ֆիքսվում է էլեկտրաէներգիայի, գազի և ջրի արտադրության և բաշխման, ինչպես նաև տրանսպորտի և ֆինանսական գործունեության ոլորտներում: