Գինու տնտեսագետների ամերիկյան ասոցիացիայի (American Association of Wine Economists, AAWE) կողմից՝ գինու խոշորագույն արտահանողների թարմացված վարկանիշում, Վրաստանը զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը:
AAWE-ն շահույթ չհետապնդող կրթական կազմակերպություն է, որը զբաղվում է գինեգործության ոլորտում տնտեսական հետազոտությունների, վերլուծությունների եւ գաղափարների փոխանակմամբ: Ասոցիացիայի հիմնական գործառույթներն են՝ գինու արտադրության վերաբերյալ գրախոսական տնտեսական ամսագրի հրատարակումը եւ գինու հետ կապված գիտաժողովների կազմակերպումը:
Այս շաբաթ AAWE-ը ներկայացրել է աշխարհի խոշորագույն գինի արտահանող 30 երկրների ցանկը՝ 2017 թվականի արդյունքների հիման վրա:
Վարկանիշում առաջին տեղը զբաղեցնում է Ֆրանսիան, որը գինու արտահանումից ստացել է 10,2 մլրդ դոլար շահույթ: Իտալիան, որը արտահանումից վաստակել է ավելի քան 6.7 մլրդ դոլար, զբաղեցնում է երկրորդ տեղը, իսկ Իսպանիան երրորդ տեղում է` ավելի քան 3,2 մլրդ դոլարով:
Ըստ AAWE-ի, Վրաստանը գինու արտահանումից 2017 թվականին ստացել է 171 մլն դոլար: Վրաստանի վարկանիշի հարեւաններն են դարձել Լիտվան՝ 18-րդ հորիզոնական և 179 մլն դոլար, Բելգիան` 20-րդ հորիզոնական, իսկ գինիների արտահանումից ստացած եկամուտը՝ 159 մլն դոլար:
Պետք է նշել, որ 2017 թվականին Վրաստանը արտահանել է 76,7 մլն շիշ գինի (յուրաքանչյուրը 0.75 լիտր)՝ աշխարհի 53 երկրներ: 2018 թվականի տվյալներով, արտահանումը ավելացել է 13%-ով, հասնելով 86,2 մլն շշի: Նախորդ տարի արտահանված գինիների արժեքը կազմել է 203 մլն դոլար, ինչը 20 տոկոսով ավելի է, 2017 թվականի ցուցանիշներից: