Փետրվարի 15-ից բիզնեսը կվերադարձնի ԱԱՀ-ն ավտոմատ ռեժիմիով:
Թբիլիսիում կայացած «Վրաստանն ու աշխարհը 2019 թ.-ին» տնտեսական համաժողովին՝ առաջիկա փոփոխությունների մասին, հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին:
Նա նշել է, որ անցած տարիներին հարկային մարմինները պահպանողականորեն են մոտեցել ԱԱՀ-ի ավելցուկի վերադարձմանը:
«2018 թվականին, ԱԱՀ-ի ավելցուկի տեսքով, բիզնեսին վերադարձվել է 521 միլիոն լարի: Սակայն այդ արդյունքը ստացվել է, երբ գործընթացը դեռեւս ընթանում էր այսպես կոչված ձեռնարկ ռեժիմով, այսինքն՝ ընկերություններից պահանջ էր ստացվում, ապա այն ուսումնասիրվում էր մեր գերատեսչության կողմից, գնահատվում էին ռիսկերը եւ այլն: Այժմ մենք ամեն ինչ փոխանցում ենք ավտոմատ ռեժիմի վրա, եւ հավատում ենք, որ յուրաքանչյուր պահանջվող գումարի 90 տոկոսը կվերադարձվի բիզնեսին՝ 24 ժամվա ընթացքում: Մենք այնպես ենք կարգավորել ռիսկերի համակարգը, որ փաստացիորեն, երբ ֆիքսվում է հայցը, այն անմիջապես անցնում է ռիսկերի ծրագրով: Մենք բարելավել ենք ծրագիրն այնպես, որ համոզված ենք՝ 90 տոկոսով, եթե ոչ ավելի, ընկերությունները կհաղթահարեն այդ խոչընդոտը», – ասել է Իվանե Մաճավարիանին:
Շատ հեշտ կլինի նաեւ մուտք գործել եկամուտների ծառայության կայք եւ անցնել ընթացակարգերը: 24 ժամվա ընթացքում հրամանը կուղարկվի գանձապետական ծառայություն եւ վճարման գործընթացում մարդու մասնակցությունը կբացառվի:
Թեստավորման ռեժիմն ավարտվել է, և նրանք, ովքեր հունվարյան գործառնությունների արդյունքում ստացել են ԱԱՀ-ի ավելցուկ, փետրվարի 15-ից ետ կվերադարձնեն գումարը այս ձևով: