Վրաստանում 2020 թվականի դիմորդներն ընդունելության երեք քննություն կհանձնեն:
Կրթության ոլորտում շարունակվում են բարեփոխումները։ Փոփոխություններ են կատարվում ոչ միայն դպրոցներում, այլ նաև Վրաստանի բարձրագույն ԲՈՒՀ-երում։
2020 թվականից բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների դիմորդները ընդունելության համար կհանձնեն երեք պարտադիր քննություն։
Վրացերեն լեզվի և գրականության, օտար լեզվի քննությունները պարտադիր են, իսկ երրորդ պարտադիր քննությունը որոշվում է բարձրագույն կրթության ծրագրով: Մաթեմատիկան կհանձնեն տեխնիկական ուղղություններ ընտրելու դեպքում, իսկ պատմությունը՝ հումանիտար:
Դիմորդները հնարավորություն կունենան ընտրել ինչպես տեխնիկական, այնպես էլ հումանիտար ուղղություն։ Համալսարանները հնարավորություն կունենան ծրագրին համապատասխան ընտրովի քննություն ավելացնել (ներառյալ ընդհանուր հմտությունների թեստը):
Համալսարանները հիմնվելով ծրագրերի առաջնահերթություններին իրավունք կունենան սահմանել յուրաքանչյուր առարկայի քննության շեմը հաղթահարելու բալը։ Ընդունելությունը կվերահսկվի նաև գնահատման և քննությունների ազգային կենտրոնի կողմից։
Ինչպես նաև փոփոխվում է գրանտների ֆինանասավորման կանոնները և կավելացվի պարտադիր առարկաների նոր ցանկ։
Ներկա դրությամբ շարունակվում է խորհրդատվությունները համալսարանների և հետաքրքրվող կողմերի միջև, որպեսզի առավելագույնի հասցվի առաջարկվող փոփոխությունները և քննությունների համակարգը արդար և որակով լինի։