Նինոծմինդայի ֆուտբոլի թիմն առաջին տեղը գրավեց պատանեկան մրցաշարում:
Այս օրերին Նինոծմինդայում ընթանում էր պատանեկան ֆուտբոլային մրցաշար նվիրված Արտաշես Մարկոսյանի հիշատակին: Ֆուտբոլիստները խաղում էին Նինոծմինդայի Վլադիմիր և Հայոս Ղարսլյան եղբայրների անվան մարզադաշտում:
Ֆուտբոլի պատանեկան առաջնությանը մասնակցում էին Նինոծմինդայի շրջանի 8 թիմեր: Առաջին տեղը գրավեց Նինոծմինդայի թիմը, երկրորդ տեղը՝ Ժդանովական գյուղի թիմը և երրորդ տեղը՝ Օրոջալար գյուղի թիմը:
Մրցանակային տեղեր գրաված թիմերը մեդալներ ստացան, իսկ գավաթը փոխանցվեց Նինոծմինդայի թիմին: Մրցաշարը կազմակերպել էր Նինոծմինդայի վարչության մշակույթի և կրթության, սպորտի և հուշարձանների պահպանության ծառայությունը, ֆինանսական աջակցությամբ Արտաշես Մարկոսյանի որդու՝ Խաչատուր Մարկոսյանի:
Նշենք, որ Արտաշես Մարկոսյանը ծնունդով Ժդանովական գյուղից էր և դարբասապահ: Նա խաղացել է Երևանի «Արարատ» թիմի կազմում, ինչպես նաև եղել է Նինոծմինդայի «Փարվանա» թիմի մարզիչը: