Ախալքալաքում «Ստեղծագործական զարգացման կենտրոն» ոչ կառավարական կազմակերպությունը «Համացանցը զարգացման համար» ծրագրի շրջանակներում ներկայացրեց «Վրաստանի տարածաշրջաններում բիզնեսի ամրապնդման» նախագիծը:
Այսօր, ժամը 13: 00 Ախալքալաքի քաղաքապետարանի շենքում, «Ստեղծագործական զարգացման կենտրոնի» մենեջեր Շալվա Ցխվարաջելին տեղի ձեռնարկատերերին ծանոթացրեց նոր ծրագրի հետ: Ծրագիրը ֆինանսավորվում էՎրաստանի էկոնոմիկայի նախարարության կողմից: Ծրագիրն իրականացնում է Վրաստանի նորարարական կենտրոնը «Ստեղծագործական զարգացման կենտրոն» ՀԿ-ն հետ համատեղ:
Տվյալ ծրագրի նպատակը տարածաշրջանում բիզնեսի ամրապնդումն է: Այն անցկացվում է Վրաստանի 37 մունիցիպալիտետներում:
Ծրագիրն իրականացվում է երկու փուլով: Առաջին փուլում անցկացվում են թվային մարքեթինգի, առևտրի և հանրային ծառայություններից օգտվելու անվճար դասընթացներ:
Երկրորդ փուլում մասնակիցները, ովքեր առավել ներգրավված և առավել շահագրգռված են այս ծրագրից կստանան որոշակի շահույթ :
«Ծրագիրը կսովորեցնի օգտագործել թվային աշխարհը, շփվել այլ մարդկանց հետ, ընդլայնել բիզնեսը, գովազդել, ցույց տալ սեփական արտադրանքը և վաճառել այն: Ակտիվները կստանան անվճար ծառայություն, բիզնես խորհրդատվություն և կօգնենք դրամաշնորհներ ստանալու համար», – ասաց «Ստեղծագործական զարգացման կենտրոնի» մենեջեր Շալվա Ցխվարաջելին:
Դասընթացները կսկսվեն փետրվարի վերջին և տեղի կունենան տեղերում, իսկ մինչ այդ բոլոր հետաքրքրված ձեռնարկատերերը կարող են գրանցվել կազմակերպության բազայում:
Շուշան Շիրինյան