Վարկերը ներվել են ավելի քան 609,000 պարտապանների համար ամբողջ Վրաստանում, ավարտվել է վարկերի զրոյականացման ծրագիրը:

Հունվարի 15-ի դրությամբ vali.ge կայքում տեղեկություններ է տեղադրվել ավելի քան 609 հազար պարտապանների մասին: Նրանց վարկերի ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 1,3 միլիոն: Այսպիսով, ներված պարտքերի ընդհանուր գումարը կազմել է 4 մլրդ 27 մլն 99 հազար 783 լարի (ավելի քան 1,5 մլրդ դոլար):

Խնդրահարույց վարկերի մի մասը վճարել է «Քարթու» հիմնադրամը, որը պատկանում է «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջնորդ, միլիարդատեր՝ Բիձինա Իվանիշվիլիին: Բացի այդ, նախագծում ներգրավվել էին 14 ֆինանսական կազմակերպություններ:

 «Տվյալ 12 ֆինանսական հաստատությունների տվյալներն արդեն տեղադրված են վեբ-կայքում: Բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել եւս երկու կազմակերպությունների հետ՝ վարկերի մարման վերաբերյալ, եւ դրանց տվյալները մոտ ապագայում կտեղադրվեն կայքում: Արդյունքում, կարելի է ասել, վարկերը, որոնց  իրականացման  պատրաստակամությունը արտահայտվել էր  բանկային եւ ոչ բանկային կազմակերպությունների կողմից՝ վարկառուների կողմից հետգնված եւ մարված են: Այս նախագիծը հաջողությամբ ավարտվել է», – ասել է ֆինանսների փոխնախարար Լաշա Խուցիշվիլին՝  հունվարի 16-ին լրագրողների հետ զրույցում:

Սկզբում հաշվարկվել էր, որ վարկի հաշվարկի ծրագիրը կիրականացվի 2018  թվականի դեկտեմբերի 15-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը: Հետո իրականացման  ժամկետները երկարաձգվեց եւս երկու շաբաթ: