Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի կայքը տեղեկացնում է, որ Նինոծմինդա-Հայաստան ճանապարհը բաց է:
Դեպարտամենտի կայքում տեղեկացվում է, որ Նինոծմինդա-Հայաստան սահմանի Ախալցիխե-Նինոծմինդա (90-կմ – 112 կմ ) ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար:-
Ախալքալաք-Կարծախ ճանապարհին (Թուրքիայի սահմանին) երթևեկությունն (1 կմ – 36,5 կմ) արդեն վերականգնված է թեթև մարդատար մեքենաների համար: Երթևեկությունը սահմանափակվել էր հունվարի 15-ին՝ ուժեղ քամու պատճառով: