Գրիպի վիրուսի պատճառով ուսումնական պրոցեսը հետաձգվել է նաև Թբիլիսիի երեք պետ․ համալսարաններում։
Իլիայի, տեխնիկական և Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետակա համալսարաններում գրիպի վիրուսի պատճառով արձակուրդը կշարունակվի մինչև հունվարի 21-ը։
Հիշեցնում ենք, որ մանկապարտեզներում և դպրոցներում նույնպես ուսումնական պրոցեսը հետաձգվել է։
Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության և Առողջապահության, աշխատանքի, սոցիալական ապահովության և փախստականների նախարարության հետ խորհրդատվությունների արդյունքում, դպրոցներում ձմեռային արձակուրդները երկարացվել են:
ինչպես համալսարաններում, դպրոցներում և մանկապարտեզներում նույնպես ուսումնական պրոցեսը կսկսվի հունվարի 21-ից: