Սամցխե Ջավախքի Հայ Առաքելական Եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցի սաները, այսօր, Սուրբ Խաչ եկեղեցու բակում ցուցադրեցին փոքրիկ համերգ:

Այսօր, դեկտեմբերի 29-ին, Սամցխե Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությանը կից գործող կիրակնօրյա դպրոցի երգի և պարի սաները երգեցին, պարեցին և մրցեցին նկարչությունով:

prasdnik

zima1

Միջոցառմանը ներկա էին Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցու հոգևոր հովիվներ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը եվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանը:

prasdnik1

prasdnik2

Հանդիսատեսը շատ քիչ էր, սակայն համերգը տոնական տրամադրություն էր տալիս բոլոր նրանց, ովքեր ամանորյա գնումների խառնաշփոթով տարված մի պահ ժպիտով կանգնում էին համերգը նայելու: