«Սիրով լեցուն քաղաք» կարգախոսով վառվել են Թբիլիսիի գլխավոր տոնածառի լույսերը:
Հանրապետության հրապարակում տոնածառի լույսերը վառել է քաղաքապետ Կախա Կալաձեն և վարչապետ Մամուկա Բախտաձեն: Հատուկ մոնտաժված բեմին կայացել է փոքր ներկայացում՝ «Սերը վարակիչ է», որի ռեժիսորն է Նիկոլոզ Շվելիձեն:
Հատուկ այս օրվա համար երաժշտական ստեղծագործություն է գրել կոմպոզիտոր Միշա Մդինարաձեն:
Այստեղ, առաջին Հարնապտության հրապարակում մինչև հունվարի 14-ը կաշխատի Ամանորյա քաղաքը, որտեղ բնակիչները կարող են մայրաքաղաքում հետաքրքիր ժամանակ անցկացնել ընտանիքով: