Փարվանայի լեռնանցքում երթևեկությունն արգելված է՝ ձնաբքի և մերկասառույցի պատճառով:
Եղանակային բարդ պայմանների՝ ձնաբքի և մերկասառույցի պատճառով միջպետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-110 կմ հատվածում (Փարվանայի լեռնանցք) արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այս մասին հայտնում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունը:
Ճանապարհի մնացած հատվածներում ավտոտրանսպորտային երթևեկությունն ազատ է: