Երբ Փոկա գյուղի բնակիչ՝ Խ.Տ.-ի դիակը, փորձաքննությունից հետո, գյուղ բերվեց որոշ երիտասարդներ սկսեցին վրեժխնդիր լինել, նրանք հրդեհեցին երկու տուն, մեքենա և գնում էին հրկիզելու ֆերման, սակայն իրավապահ մարմինների աշխատակիցները նրանց կանգնեցրեցին:
Երեկ Փոկայում վրեժխնդրության օր էր: Կեսօրից հետո, գյուղի կենտրոնում, Հասարակական կենտրոնի մոտ, սպանվել էր 33-ամյա Խ.Տ.-ն, հավանաբար, դասընկերոջ կողմից: Սպանության պատճառն անվանում են նրանց միջև մինչ այդ եղած կոնֆլիկտը: Ոստիկանության աշխատակիցներն անմիջապես ձերբակալել են կրակողին՝ Գ.Մ.-ին: Նա իրեն մեղավոր ճանաչել է:
Սպանվածի մարմինը փորձաքննությունից հետո, որը կատարվել է Նինոծմինդայի դիարանում, վերադարձվել է տուն: Դրանից հետո գյուղում սկսվել են անկարգություններ: Երիտասարդները, ըստ երևույթին, սպանվածի հարազատներն ու բարեկամները, սկսել են վրեժ լուծել կրակողից: Նրանք հրդեհել են 2 տուն և մեքենա: Հետո ուզեցել են հրկիզել Գ.Մ.-ի եղբոր ֆերման, սակայն նրանց կանգնեցրել են իրավապահները: