Քաղաքականություն 2 Դեկտեմբերի, 2018 • Ռուսթավելի պողոտայում ընթանում  է միասնական ընդդիմության ցույցը

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում տեղի է ունենում միասնական ընդդիմության կազմակերպած բողոքի ցույցը:

Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնել է «Ազգային շարժման» ներկայացուցիչ Զաալ Ուդումաշվիլին, ընդդիմությունը չի ճանաչում նախագահական ընտրությունների արդյունքները և պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում:

Ցուցարարները խորհրդարանի շենքի դիմաց տեղադրել են բեմ, էկրան և ձայնային ուժեղացուցիչներ: Ցույցի հետ կապված, պարեկային ոստիկանությունը Ռուսթավելի պողոտայում արգելափակել է մեքենաների երթևեկությունը:

Նյութը՝ interpressnews.ge- ից

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝