Խուլգումո գյուղի №37 ընտրատեղամասում՝ հանձնաժողովի անդամ, «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ՝ Իրմա Ճոլոխավան եւ «Բազմազգ Վրաստան» համաքաղաքացիական շարժման դիտորդ՝ Ռուսուդան Փուխիշվիլին փորձել են դուրս հանել մեր լրագրողին՝ պահանջելով նրանից փաստաթուղթ, որտեղ գրված կլինի երկրորդ փուլի մասին:
Գրառումների մատյանում մեր լրագրողի գրանցումից հետո, հանձնաժողովի անդամ, ՄԱՇ-ի ներկայացուցիչ Իրմա Ճոլոխավան լրագրողին մատնանշել է, որ նա հեռանա, քանի որ հավատարմագրման ժամկետը լրացել է: Մեր լրագրողի հաստատմանը, որ հավատարմագրման ժամկետները ավտոմատ կերպով երկարաձգվել են, նախագահ Թեյմուրազ Տուլխանովը զանգահարել է և պարզաբանել, որ լրագրողն իրավունք ունի առաջին փուլի ժամանակ տրված հավատարմագրով գտնվել ընտրատեղամասում:
Այնուամենայնիվ, Իրմա Ճոլոխավան չդադարեց պահանջել, որ լրագրողը հեռանա ընտրատեղամասից: Նրան՝ նույն պահանջով, միացավ նաև «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման դիտորդ Ռուսուդան Փուխիշվիլին:
Ի վերջո, երբ Իրմա Ճոլոխավան հեռախոսով անձամբ պարզեց, որ մենք հին հավատարմագրերով ընտրատեղամասում գտնվելու իրավունք ունենք, մեր լրագրողին այլեւս տեղամասից վտարել չփորձեցին: