Վրաստանի իրավապահ մարմինները քրեական պատասխանատվության են ներգրավել 21 մարդու, կապված նախընտրական շրջանում բռնության փաստերով:
Այս մասին հայտնել է ՆԳՆ փոխնախարար Նաթիա Մեզվերաշվիլին: Նրա խոսքերով, քաղաքական պայքարը չի կարող հանդիսանալ արդարացում ֆիզիկական ագրեսիայի:
Մեզվերաշվիլին ընդգծել է, որ ձեռբակալվածների շարքերում կան ինչպես ընդդիմադիրներ, այնպես էլ իշխող «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստանի» կուսակցության կողմնակիցները:
ՆԳՆ փոխնախարարն ընդգծել է, որ բոլոր փաստերով, որոնք տարածվել են ԶԼՄ-ների կամ ոչ կառավարական կազմակերպություններից կողմից, հետաքննություն է սկսվել: Իսկ այն դեպքերում, որտեղ կան ապացույցներ, սկսվել է քրեական հետապնդում: