Հայաստանի խորհրդարանը արդեն երկրորդ անգամ վարչապետի թեկնածուին չընտրեց. Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը մերժվեց 0 կողմ, 0 դեմ, 13 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Խորհդարանն արձակվում է իրավունքի ուժով:

Համաձայն ՀՀ սահմանադրության, երկու անգամ անընդմեջ վարչապետ չընտրելու դեպքում խորհրդարանն արձակվում է իրավունքի ուժով, որին հաջորդում են արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: