Խարդախության, կաշառակերության, գերակայությունների և նախընտրական պրոցեսի մասին մինչ Հայաստանի Հանրապետության Խորհրդարանական ընտրությունները Ջավախքի Jnews.ge տեղեկատվական գործակալությունը զրուցեց քաղաքական վերլուծաբան, Հայաստանի Առաջին լրատվական հեռուստաալիքի ռուսական բաժնի խմբագիր Ռուբեն Մեհրաբյանի հետ:
– Սպասվում է արդյոք կեղծարարություն Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
– Ստանալ այս հարցի պատասխանը բավականին հեշտ է, պետք է ուշադրություն դարձնել հայկական ԶԼՄ-ներին: Այնտեղ նշվում է, որ օգտագործվել է ու օգտագործվելու է վարչական ռեսուրսը, ինչպես նաև ֆինանսական: Բացի այդ տեսնում ենք, որ քարոզարշավը ընթանում է որոշ բացառություններով, բայց շարունակում է մնալ առանց գաղափարախոսության, չափից դուրս մեծ դոզայի պոպուլիզմով և ապաքաղաքական մաղթանքներով: Ինչ վերաբերում է խարդախությանը, եկեք ոչինչ չբացառենք: Ընտրությունների օրը ամեն ինչ պարզ կլինի: Բայց ամեն դեպքում, կապված ընտրողների թվի հետ, այսպես ասած, կասկածներ կան:
– Որ քաղաքական ուժը կարելի է համարել որպես իշխող կուսակցության հակակշիռ:
– Քանի որ ինչպես տեսնում ենք, որոշիչ գործոնը գաղափարը չէ, այլ վարչական ռեսուրսները, ամենալավ հնարավորությունն ունի, բնականաբար, իշխող կուսակցությունը, նրանցից հետո ինչպես տեսնում ենք` Ծառուկյան դաշինքը: Եվ ըստ էության մենք տեսնում ենք, որ քաղաքական ուժերի այդ հավասարակշռությունը չի ենթարկվում արմատական փոփոխությունների, չնայած խորհրդարանում մենք նաև կտեսնենք նոր ուժերի: Առաջին հերթին «Ելք» դաշինքը և բացի այդ չեմ բացառում նաև «Ազատ դեմոկրատներին»: Նրանք նույնպես կարող են անցնել 5 տոկոսանոց այդ բարիերը:
– Ինչպես եք գնահատում նախընտրական քարոզարշավը:
– Բոլորը աշխատում են ավելի շատ ձայներ հավաքել, բայց եթե որոշ ուժերի մոտ առաջին անգամն է քարոզարշավը, ապա որոշ ուժեր հիմնականում շեշտը դնում են այլ գործողությունների վրա: Ինչպես տեսնում ենք կազմվում են ցուցակներ, մյուսները քարոզարշավի վրա չեն դարձնում որևէ ուշադրություն, և իրենց հանդիպումներին բերում են նախապես ձայնագրված ծափահարություններ, հատկապես այնտեղ, որտեղ մարդիկ չեն գնում: Նման հնարքներից օգտվում է «Վերածնունդը» (Հայկական վերածնունդ), իսկ ԶԼՄ-ները ցույց են տվել դա: Մի խոսքով տարբեր է: Մի խոսքով հասարակության մեջ մեծ հույսեր չկան, որ ընտրությունները ինչ որ բան կփոխեն: Սակայն, մյուս կողմից, պետք է նաև նշել, որ սա ունի իր օբյեկտիվ հիմնավորումը: Եվ այդ օբյեկտիվ պատճառները կայանում են նրանում որ, այս քաղաքական պրոցեսը, որ սկսվել է ընտրություններից առաջ չի ավարտվի ընտրություններից հետ: Քանի որ ընտրությունները չեն պատասխանում կարևոր հարցին: Որտեղ կլիննեն դե ֆակտո իշխանությունները նախագահ Սերժ Սարգսյանի ժամկետի ավարտից հետո: Դա կլինի հաջորդ տարի:
– Հայաստանի ընտրությունները հայտնի են ընտրողներին կաշառք տալով: Ինչպիսի չափանիշներ կան այս առումով:
– Համենայն դեպս նախազգուշացնող նշաններ կան: Եվ առաջիկա օրերս մասշտաբների մասին մենք կտեղեկանանք: Ինչպես նաև ընտրությունների արդյունքների ազդեցության աստիճանի մասին: Քանի որ իշխող կուսակցությունը այս օրերին հիմնականում հակված է նրան, որ իր ընտրազանգվածը, այսպես կոչված, բյուջետային աշխատակիցները պարզապես պետք է քվեարկեն հօգուտ իրենց անմիջական վերադասի` սա դպրոցներն են, մանկապարտեզները, պետական հաստատությունները, այսինքն վարչական ռեսուրսները: Սա բանակն է, գազի ընկերությունը, էներգետիկ ընկերությունները, որտեղ աշխատում են հազարավոր քաղաքացիներ, ու եթե միջինը բազմապատկենք իրենց ընտանիքների 4 անդամով, մենք կստանանք մի հսկայական քանակություն: Եվ դժվար է ասել, թե արդյոք, կբավարարվի իշխանությունը նրանցով, թե ոչ:
Քրիստինե Մարաբյան