Միասնական ընդդիմության նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն Ախալքալաքի հիվանդանոց այցելելուց հետո՝ դաշինքի մնացած ներկայացուցիչների հետ միասին գնաց իր դաշինքի շտաբը:
Խորհրդարանի պատգամավոր, «Միասնական Ազգային Շարժում» խմբակցության անդամ Գիորգի Վաշաձեն, իր գործընկերոջը` Հենզել Մկոյանին, ձայնային հաղորդագրություն է ուղարկել, նա տեսել է հաղորդագրությունը, բայց դեռ չի պատասխանել: Գիորգի Վաշաձեն հաղորդագրությունում ասում է, որ կոռուպցիոն սխեմաները կավարտվեն եւ, որ նա դադարեցնի «այս ամենը»:
Նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն Jnews-ին տված հարցազրույցում ասել է հետևյալը.
«Մենք այնտեղ քննարկում էինք Սուբելիանի-Փարցխալաձեի զինված, անօրինական խմբավորումները, իսկ այստեղ Մկոյանի անզեն, անօրինական խմբավորումն է: Այսպես չի կարելի, մենք կկորցնենք մեր պետությունը, եւ, ցավոք, Վրաստանի քաղաքացիներն այսօր ոչինչ չունեն պետությունից բացի, եւ բացի ինստիտուցիայից: Սրան պետք է վերջ դրվի: Վրաստանում քաղաքական ոստիկանությունը տեղ չունի», – ասել է Վաշաձեն:
Դրանից հետո շտաբ են եկել իրավաբանները, որոնք բերել են բողոքներ՝ Շրջանային ընտրական հանձնաժողովին ներկայացնելու համար, սակայն հանձնաժողովը փակ էր եւ նրանք վերադարձան շտաբ:
Հիշեցնենք, որ Գրիգոլ Վաշաձեն եւ նրա կողմնակիցները այսօր ժամանել են Ախալքալաք, քանի որ կեսօրին ծեծկռտուք էր տեղի ունեցել՝ իր շտաբի աշխատակիցների եւ պատգամավոր Հենզել Մկոյանի հարազատների միջեւ, որի արդյունքում շտաբից 4 հոգի հոսպիտալացվել էին հիվանդանոց: Նրանցից մեկը տեղափոխվել էր Թբիլիսիի հիվանդանոց: