Հոկտեմբերի 28-ին, ժամը 22:00-ին, Ախալքալաքի №40 Շրջանային ընտրական հանձնաժողով է եկել «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Մեգի Գոցիրիձեն, ով աղմուկ է բարձրացրել՝ հանձնաժողովի անդամներին կեղծարարներ անվանելով, դրա հետ մեկտեղ բազմաթիվ մեղադրանքներ հղել Հասմիկ Մառանգոզյանի հասցեին:
Մեգի Գոցիրիձեն բղավում էր.
«Դու, կեղծարար, ինչո՞ւ են քեզ նվիրել բնակարան, ինչո՞ւ է քո գործը դատախազությունում, որտե՞ղ է աշխատում քո ամուսինը: Ինչո՞ւ ես դու ծեծել Ճալիձեին, քանիերո՞րդ անգամ: Ինչո՞ւ ես հարվածում, դու բռնացող կեղծարար: Ո՞ւր ես տարել քվեաթերթիկները գիշերը: Չեք կեղծի ընտրությունները», – գոռում էր նա:
Գոցիրիձեն մի քանի անգամ կրկնում էր նույն մեղադրանքները եւ հարցերը, ինչին Հասմիկ Մառանգոզյանը բավականին հանգիստ էր արձագանքում, չէր պատասխանում նրան: