Թբիլիսիում, վերջին երկու-երեք ամիսների ընթացքում, մարիխուանայից թունավորման դեպքերի թիվը 17-ից 27 տարեկան երիտասարդների շրջանում աճել է, այդ թվում հաճախ թունավորվում են աղջիկները: Այս մասին մամլո ասուլիսում հայտարարել է «Կլինիկա-թունաբանական ասոցիացիայի» նախագահ Թեմուր Կոբիձեն:
Մասնագետի խոսքերով, հիվանդների մոտ նկատվել են հետեւյալ ախտանշանները. Հալյուցիանցիաներ, հաճախասրտություն, զարկերակային գերճնշում, հոգեկան խանգարումներ: Այս ախտանիշները հետագայում վերածվում են հոգեշարժային խանգարման: Նման հիվանդների բուժման համար հարկ է լինում ներգրավել հոգեբույժներին եւ հոգեբաններին:
«Մենք արդեն մի քանի երիտասարդի ուղղորդել ենք հոգեբույժի մոտ: Նրանցից երկուսը շարունակում են բուժումը», – տեղեկացրեց մասնագետը:
Թունաբանը նաեւ ընդգծեց, որ մարիխուանայի քարոզչությունը կարեւոր դեր է խաղացել այն բանի համար, որ այն աղջիկների մեջ օգտագործելու լավ տոն է համարվում: Այդուհանդերձ փորձում են ծխել մարիխուանա, նույնիսկ նրանք, ովքեր նախկինում չեն ծխել նույնիսկ սովորական ծխախոտ:
«Խնամյալների մեծ մասը ասել են, որ նրանք ծխել են իրենց ընկերների հետ», – նշեց Կոբիձեն: Նա եզրակացնում է, որ թունավորումը պայմանավորված է նրանով, որ երիտասարդները չափազանց մեծ դեղաչափեր են օգտագործում:
«Դեռ վաղուց պետք էր տագնապ բարձրացնել թմրամոլության եւ թմրանյութերի չարաշահման դեպքերի հաճախացման պատճառով: Մարիխուանայի օգտագործումը ուղղակիորեն սպառնում է մեր գենոֆոնդին, մեր երիտասարդությանը: Նրանք, ովքեր քարոզում են մարիխուանան, չգիտես ինչու ցանկանում են փորձել դրա բոլոր «հմայքները» իրենց երեխաների վրա», – նշեց Կոբիձեն:
Վրաստանի սահմանադրական դատարանի որոշման համաձայն, հուլիսի 30-ից անօրինական է ճանաչվել մարիխուանայի օգտագործման համար պատիժների ցանկացած ձեւերը:Սրա հետ մեկտեղ, թմրանյութի այս տեսակի ձեռքբերումը եւ վաճառքը պատժվում է վարչական տուգանքով: