Այսօր երիտասարդական կենտրոնում տոնեցին Թարգմանչաց տոնը` նվիրված հայկական այբուբենին, սուրբ թարգմանիչներին և հայոց գրերին:

Թարգմանչացը՝ սուրբ, եկեղեցական և ազգային տոներից մեկն է: Այս տոնը նաև անվանում են թարգմանիչների տոն:

Տոնը սկսվեց երիտասարդական կենտրոնի տնօրեն Կարինե Թադևոսյանի և Դիլիսկա գյուղի Սբ. Սարգիս եկեղեցու հոգևոր առաջնորդ Տեր Տիգրան Մխիթարյանի աղոթքով և ողջույնի խոսքերով:

ton1

tonn

Երիտասարդական կենտրոնը այս տոնը նշում է 2010 թվականից: Կենտրոնի աշակերտների մասնակցությամբ կազմակերպվել էր համերգ և մրցույթ:

ton3

Մրցույթը կազմակերպվել էր տոնի թեմատիկայով:
«Ամեն տարի հոկտեմբերի երկրորդ շաբաթը մենք նշում ենք այս տոնը: Անգլերեն, վրացերեն և ռուսերեն լեզուների խմբակների երեխաները մրցելու են և թարգմանելու են տեքստի փոքրիկ հատված », – ասաց Կարինե Թադևոսյանը:

ton2

Մրցույթին միմյանց հետ պայքարում էին «Կարին» և «Էրզրում» թիմերը: Հաղթեց «Էրզրում» թիմը:

ton5

Թիմերը ստացան գովասանագրեր, մասնակիցներն ստացան նվերներ, Տեր Տիգրան Մխիթարյանի կողմից՝ Նոր Կտակարան:

ттон

Մեսրոպ Մաշտոցի կողմից գրերի ստեղծումից հետո, առաջինը հայերեն թարգմանվեց Աստվածաշունչը: Աստվածաշնչի թարգմանությունը տևեց 30 տարի ու այն համարվում է կատարյալ թարգմանություն:

Մինչ այբուբենը, Հայոց պետականությունը կորցնելու վտանգ կար և անհրաժեշտ էր փրկել Հայաստանը հունական և ասորեական ազդեցությունից:

ton9

«405 թվականին Մեսրոպ Մաշտոցը ստեղծում է հայկական այբուբենը և դրանով մենք կարողանում ենք ազատվել հունական ու ասորեական ազդեցությունից, ապա սկսվում է թարգմանչական գործընթացը: Սա նպաստեց հայ գրականության զարգացմանը, որը հիմք դարձավ առ այն, որ մենք կարողացանք պահպանել մեր պետականությունը », – ասաց պատմության խմբակների ղեկավար Վաչագան Ռստակյանը:

Շուշան Շիրինյան