2019 թվականի հունվարի 1-ից բարձրալեռ բնակավայրերի բնակիչների կենսաթոշակը՝ ներկայիս 216 լարիի փոխարեն, կկազմի 240 լարի: Այս մասին լրագրողներին հայտնել է պատգամավոր Զաքարիա Քուցնաշվիլին:
2019 թվականից, տարիքային կենսաթոշակը եւ հաշմանդամային կարգ ունեցող մարդկանց թոշակը կավելանա 20 լարիով: Ինչպես հայտարարել է Քուցնաշվիլին, բարձրալեռ շրջաններում կենսաթոշակը կկազմի 240 լարի, այսինքն, կավելանա 24 լարիով:
Նշենք, որ ողջ Վրաստանում բարձրալեռ շրջանի կարգավիճակ ունի ավելի քան 1 600 բնակավայր:
Թոշակի ավելացումը հաշվի է առնված 2019 թվականի պետական բյուջեի նախագծով: