Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով սեպտեմբերի 26-ին Վրաստանում սպասվում է ուժեղ քամի:
Գործակալությունը հայտնում է նաև, որ մինչև սեպտեմբերի 28-ը սպասվում է համեմատաբար ցուրտ եղանակ և սառը օդի ներթափանցում։
Օդերևութաբանները կանխատեսում են նաև, որ օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի, ժամանակ առ ժամանակ սպասվում է նաև անձրև և ամպրոպ, որոշ տեղերում էլ հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում։
Վատ եղանակային պայմանների պատճառով էլ Սև ծովում փոթորիկ է սպասվում։ Արտակարգ իրավիճակների գործակալությունը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 18:00-ին եղանակի վատթարացման պատճառով Սեւ ծովում սպասվում է 4-5 ուժգնությամբ փոթորիկ:
Ալիքների բարձրությունը 3.5-ից 4 մետր կհասնի, ինչի պատճառով էլ ծով մտնելն արգելվում է։ Յուրաքանչյուր փրկարարական աշտարակների վրա ամրացված կլինի կարմիր նշանով ահազանգ։
Արտակարգ իրավիճակների գործակալությունը հորդորում է, որպեսզի բնակչությունը զգույշ լինի և հետևի արգելքներին։