Ծալկա-Այազմա ճանապարհային հատվածը հիմնավոր վերանորոգվում է, սակայն մեքենաների երթևեկության համար այս փուլում այդ ճանապարհը վտանգավոր է:
Այազմա գյուղից մինչև Ծալկա քաղաք, ճանապարհը գտնվում է վատ վիճակում, այս ճանապարհով երթևեկությունը բարդանում է առաջացած անհավասարությունների և փոշու պատճառով:
Կոդա-Փարծղիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա 77-92 կմ ավտոմայրուղու ճանապարհի այս հատվածը, վերանորոգում է ՍՊԸ «Caucasus road project»-ը: Աշխատանքները սկսվել են հուլիսի վերջին:
Ճանապարհաշինության տենդեր-մրցույթը հայտարարվել է 14.785.9 լարի չափով: Աճուրդին մասնակցել են 3 ընկերություններ` ՍՊԸ «Ցեկուրի»-ն, ՍՊԸ «Caucasus road project»-ը և «Ամխանագոբա քավթա»-ն: Էլեկտրոնային մրցույթը հաղթել է ՍՊԸ “Caucasus road project”-ը` 13,795,852 լարիի չափով:
Վերանորոգման ավարտը նախատեսվում է մինչև 2019 թ.-ի դեկտեմբերի սկիզբ: