2016 – 2017 թվականի ուսումնական տարվա առաջին դասարանցիների համընդհանուր էլեկտրոնային գրանցումը կսկսվի մայիսի 4-ին ժամը 09:00-ին և կավարտվի մայիսի 25-ին 20:00-ին:
Այս մասին այսօր հայտարարեց Կրթության և գիտության փոխնախարար Լիա Գիգաուրին մամլո ասուլիսի ժամանակ:
Գրանցումը տեղի կունենա Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի հատուկ կայքում` www.registration.emis.ge.
Անցնել գրանցման համակարգին հնարավոր է նաև Վրաստանի Կրթության և գիտության նախարարության կայքում տեղադրված հղման միջոցով: Ինչպես բացատրեց Գիգաուրին, որպեսզի սովորողը գրանցվի, պետք է գրանցման համակարգի համապատասխան ոլորտներում մուտքագրել երեխայի անձնական համարը, անունը, ազգանունը, ծնողների անձնական համարները, անուն ազգանունները, հեռախոսի համարները: Դրանից հետո, ծնողը պետք է ընտրի իրեն ցանկալի դպրոցը և սեղմի գրանցման կոճակը: Հաջողությամբ գրանցման դեպքում էլեկտրոնային հասցեին և SMS-ի տեսքով կստանա եզակի ծածկագիր:
Գիգաուրին նշել է, որ առաջին դասարանցիների համար հատկացված է 70 500 տեղ և ներկա պահիս մնացել է ավելի քան 51 945 ազատ տեղ: