Վրաստանի կրթության, մշակույթի, գիտության և սպորտի նախարար Միխայիլ Բատիաշվիլին այսօրվա կառավարության նիստում ներկայացրեց ուսուցիչների վերապատրաստման ծրագրերը: Նրանք կնպաստեն երիտասարդ և տաղանդավոր ուսուցիչների առաջընթացին, համապատասխանաբար, ընդհանուր կրթության համակարգի զարգացմանը:
Պետությունը ուսուցիչների վերապատրաստման 60-կրեդիտանոց համակարգի համար կտրամադրի 1,498,500 լարի: Ծրագիրը ֆինանսավորվելու է ուղղություններով:
Ծրագիրը թույլ կտա երիտասարդներին ձեռք բերել ոչ միայն գիտելիքներ, այլև իրականացնել հաջող մանկավարժական պրակտիկա:
Այս մասին հաղորդում է Վրաստանի կրթության, մշակույթի, գիտության և սպորտի նախարարությունը: